21:08  ,  14 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Մեծ պատիվ է լինել Պրեմյեր լիգայում խաղացող առաջին հայաստանցին

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայում նորամուտը նշած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» տարած արտագնա հաղթանակին:

«Գերազանց թիմային հաղթանակ: Ինձ համար մեծ պատիվ է լինել Պրեմյեր լիգայում խաղացող առաջին հայաստանցին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը «Բորնմութի» դեմ խաղում 75-րդ րոպեին փոխարինեց իսպանացի կիսապաշտպան Խուան Մատային:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Բորնմութ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3

Ադամ Սմիթ, 69 - Խուան Մատա, 40, Ուեյն Ռունի, 59, Զլատան Իբրահիմովիչ, 64

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու, Ֆելաինի, Էրերա, Մատա (Մխիթարյան, 75), Ռունի (Դեպայ, 89), Մարտիալ (Շնեյդերլին, 85), Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում