100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը մեկնարկեց Ռիոյի Օլիմպիական խաղերում: 100 մետր վազքի որակավորման փուլում վեցակի օլիմպիական չեմպիոնն ու 11-ակի աշխարհի չեմպիոնը 10.07 վայրկյան արդյունքով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 14-ին: 100 մետր վազքի եզրափակիչը օգոստոսի 14-ին է:
Հիշեցնենք, որ 100 մետր վազքում Բոլթին պատկանող աշխարհի ռեկորդը 9.58 վայրկյան է, 200 մետրում՝ 19.19:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում