Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունից հետո չկարողացավ շարունակել պայքարը: 85 կգ քաշայինների առաջին վարժությունում Առաքել Միրզոյանը երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Հրում վարժությունում Առաքել Միրզոյանը քաշ չի պատվիրել եւ չի շարունակի մրցելույթը:
Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանը եւս չէր կարողացել ավարտել պայքարը՝ ստանալով 0:
Առաքել Միրզոյան, 85 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին։
2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն է, նույն թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։
Անձնական մարզիչն է հայրը՝ օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում