00:54  ,  4 հուլիսի, 2012

«Դինամոն» ճիշտ էր գուշակել Եվրո-2012-ի փլեյ-օֆի բոլոր յոթ հանդիպումների ելքը

«Դինամո» կեղծանունով բրիտանացի աճպարար Սթիվեն Ֆրեյնը տոտալիզատորի միջոցով շահել է 10 հազ. ֆունտ` ճիշտ գուշակելով Եվրո-2012-ի փլեյ-օֆի բոլոր յոթ հանդիպումների ելքերը, հաղորդում է Daily Mail-ը:

Սթիվենը երկու շաբաթ առաջ եկել է ITV հեռուստաընկերության ստուդիա եւ առավոտյան ծրագիր վարողներին թողել Paddy Power բուքմեյքերական գրասենյակի կտրոնը` կատարված խաղադրույքներով:

Եվրո-2012-ից հետո պարզվել է, որ նա ճիշտ է գուշակել քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ հանդիպումների ելքերը, այդ թվում նաեւ այն, որ Իտալիան եւ Իսպանիան 11 մետրանոց հարվածաշարերի շնորհիվ են անցնելու հաջորդ փուլ:

Խաղադրույքի գումարը եղել է ընդամենը մեկ ֆունտ, բայց քանի որ դա եղել է էքսպրես-խաղադրույք, որը միավորում է մի քանի արդյունք, ապա վերջնական շահումը կազմել է 10 հազ. ֆունտ:

Հուլիսի 2-ին 29-ամյա իլյուզիոնիստը նորից եկել է հեռուստաընկերություն եւ ներկայացրել խաղադրույքով կտրոնը: Նրա խոսքով, շահած գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով