Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 6-րդ օրը վիճարկված մեդալների 21 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 16 ոսկե, 12 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:
11 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները՝ 7 ոսկի, 2 արծաթ եւ 13 բրոնզ:
Մրցումային 6 օրերին ոսկե մեդալի են արժանացել 35 երկրներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում