Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի երրորդ տուրում բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը 98:88 հաշվով ուժեղ գտնվեց Ավստրալիայից՝ տանելով երրորդ հաղթանակը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Նյու Յորքի» ամերիկացի հարձակվող Կարմելո Էնտոնին, որը Dream team-ին բերեց 31 միավոր: Ավստրալիայի թիմի կազմում ամենաարդյունավետը «Սան Անտոնիայի» խաղացող Պատրիկ Միլզն էր՝ 30 միավոր:
A խմբի մյուս խաղերում հաղթանակներ տարան նաեւ Ֆրանսիայի ու Վենեսուելայի հավաքականները:
Օգոստոսի 13-ին ամերիկացիները կխաղան Սերբիայի թիմի հետ:
Ռիո-2016, բասկետբոլ, տղամարդիկ
A խումբ, երկրորդ տուր
Ավստրալիա – ԱՄՆ՝ 88:98 (29:29, 25:20, 13:21, 21:28).
Ֆրանսիա – Սերբիա՝ 76:75 (26:17, 14:19, 17:24, 19:15)
Վենեսուելա – Չինաստան՝ 72:68 (25:13, 13:22, 13:15, 21:18)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում