Ռիոյի Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի 77 կգ քաշայինների պայքարում 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը երկրորդ վարժության երկրորդ փորձի ժամանակ արմունկի վնասվածք ստացավ եւ չկարողացավ ավարտել մրցումը՝ մնալով առանց տեղի:
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն 2012թ. Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, չինացի Լյու Սյաոյունին, որը բարձրացրեց 177 կգ՝ 1 կգ-ով բարելավելով աշխարհի ռեկորդը:
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պայքարը սկսեց 195 կգ-ից: Առաջին մոտեցումը նրա մոտ չստացվեց: Երկրորդ փորձի ժամանակ 20-ամյա մարզիկը հետ գցեց ծանրաձողը եւ արմունկի ծանր վնասվածք ստացավ:
Չեմպիոն դարձավ Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը՝ 379 կգ (165+214), որը անձնական ավելի ցածր քաշի շնորհիվ գերազանցեց չինացի Լյուին: 2012թ. օլիմպիական չեմպիոնը եւս հավաքեց 379 կգ (177+202) եւ գրավեց երկրորդ տեղը:
Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 77 կգ քաշային կարգ
Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, Վաղարշապատում։
Անդրանիկ Կարապետյանը պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն է, 2015-ի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թ․աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ եղել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։
Անձնական մարզիչն է Վիգեն Խաչատրյանը։









Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի 
19:59 , 1 նոյեմբերի 
19:02 , 1 նոյեմբերի
17:50 , 1 նոյեմբերի 
17:39 , 1 նոյեմբերի
16:28 , 1 նոյեմբերի