Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց մրցաշարում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 69կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց տվեց 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Յանմեյ Սյանը, որը երկամարտում հավաքեց 261 կգ՝ 116+145:
Արծաթե մեդալակիր դարձավ ղազախ Ժազիրա Ժապարկուլը՝ 259 կգ (115+144): Բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Սառա Ահմեդը՝ 255 կգ (112+143):
Չորրորդ տեղը գրաված կոլումբացի Սոլիս Արբոլեդայի արդյունքն է 253 կգ (110+143):
Նազիկ Ավդալյան, ծանրամարտ, 69 կգ քաշային կարգ
Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին, Գյումրիում։
2007, 2009 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2008 թ․Եվրոպայի չեմպիոն, 2009 թ․աշխարհի չեմպիոն, 2016 թ․Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ (2009):
Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչն է ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:23 , 7 սեպտեմբերի
22:07 , 7 սեպտեմբերի
21:40 , 7 սեպտեմբերի
20:42 , 7 սեպտեմբերի
19:16 , 7 սեպտեմբերի
18:20 , 7 սեպտեմբերի
18:07 , 7 սեպտեմբերի
17:49 , 7 սեպտեմբերի
17:13 , 7 սեպտեմբերի
16:02 , 7 սեպտեմբերի