Հունգարիան ներկայացնող Կատինկա Հոսուն ոսկե մեդալ է նվաճել նաեւ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 200 մետրի համալիր լողի մրցումներում: Դա հունգարացու երրորդ ոսկե մեդալն էր Ռիո-2016-ում: Ավելի վաղ նա հաղթել էր թիկնալողի 100 մետրի մրցաշարում ու համալիր լողի 400 մետրում:
Համալիր լողի 200 մետրում Հոսուն գրանցել է 2 րոպե 06.58 վայրկյան արդյունք՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ: Այդ լողաձեւում արծաթե մեդալ է նվաճել բրիտանուհի Շեւոն-Մարի Օ՛Քոնորը, իսկ ամերիկուհի Մադլին Դիրադոն դարձել է բրոնզե մեդալակիր:
Ռիո-2016, լող
Կանայք, համալիր լող, 200 մ
1. Կատինկո Հոսու (Հունգարիա) - 2:06.58
2. Շեւոն-Մարի Օ՛Քոնոր (Մեծ Բրիտանիա) - 2:06.88
3. Մադլին Դիրադո (ԱՄՆ) - 2:08.79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում