Բրազիլիայի հավաքականի երկրպագուները «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղից դժգոհ են մնացել Իրաքի թիմի դեմ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հանդիպմանը, գրում է Globo Еsporte-ը:
Երկրորդ խաղակեսի ընթացքում բրազիլացի երկրպագուները վանկարկել են ֆուտբոլիստուհի Մարտայի անունը, երբ գնդակը հայտնվել է Նեյմարի մոտ: 0:0 հաշվով ավարտված խաղից հետո էլ բրազիլացի երկրպագուներն աջակցել են Իրաքի թիմի ֆուտբոլիստներին: Խաղի ժամանակ նրանք վանկարկել են՝ «Մարտան Նեյմարից լավն է»:
Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարտան աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհիներից է, նա «Ոսկե գնդակի» եւ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր է: Ռիո-2016-ում նա կանանց Բրազիլիայի հավաքականին օգնել էր հաղթել Շվեդիային՝ դառնալով դուբլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում