Հոլանդիայի հավաքականի մարզմնամարզիկ Յուրի վան Գելդերն օլիմպիական թիմից հեռացվել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ռեժիմը խախտելու համար, գրում է The Guardian-ը:
Օղակների վարժության որակավորման փուլից հետո 33-ամյա մարզիկը լքել է օլիմպիական թիմի ճամբարն ալկոհոլ օգտագործելու համար: Նա օլիմպիական ավան է վերադարձել առավոտյան: Օղակների վարժության որակավորման փուլում Յուրի վան Գելդերը գրավել էր 8-րդ տեղը:
2009 թվականին Վան Գելդերը 2 տարով որակազրկվել էր կոկաին օգտագործելու համար: Նա օղակների վարժության աշխարհի 2005թ. չեմպիոնն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում