Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ տուրում բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը վստահ հաղթանակ տարավ վենեսուելայի նկատմամբ՝ 113:69: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկացի Պոլ Ջորջը, որը վաստակեց 20 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Dream team-ը 119:62 հաշվով ուժեղ էր գտնվել Չինաստանի հավաքականից, որը երկրորդ տուրում պարտվեց նաեւ ֆրանսիացիներին:
Ռիո-2016, բասկետբոլ, տղամարդիկ
A խումբ, երկրորդ տուր
ԱՄՆ – Վենեսուելա՝ 113:69 (18:18, 30:8, 27:25, 38:18)
Ֆրանսիա – Չինաստան՝ 88:60 (19:14, 23:9, 22:22, 24:15)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում