20:46  ,  3 հուլիսի, 2012

Եվրո-2012. Ռուս երկրպագուներից չորսը ազատ արձակվեցին

Վարշավայի դատախազության որոշմամբ կալանքի տակ գտնվող 7 ռուս երկրպագուներից 4-ը ազատ են արձակվել:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը պարզաբանել է, որ վարշավյան մեկուսարանում դեռեւս 3 ռուսաստանցի է մնում: Նրանք դատապարտվել են երկուսից երեք ամսվա ազատազրկման:

Եվրո-2012-ի Ռուսաստան – Լեհաստան հանդիպումից առաջ եւ հետո ծագած փողոցային խոշոր բախումների ընթացքում Վարշավայում ձերբակալվել էր 200 մարդ: Նրանցից 24-ը` ռուսաստանցի է: Վարշավայում վիրավորվել էին նաեւ տասնյակ մարդիկ, որոնցից 17-ը` իրավապահ:

Ձերբակալվածների մի մասը տուգանք է վճարել, մյուս մյուսներին ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու, հաղորդում է Sport.mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով