Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը սուսերամարտի մրցաշարում: Թրամարտի անհատական պայքարի եզրափակիչում 22-ամյա Եգորյանը 15:14 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Սոֆյա Վելիկայային:
1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում:
Ռուսաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը եւ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 5-րդն է՝ զիջելով Չինաստանին, ԱՄՆ-ին, Իտալիային եւ Ավստրալիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում