Պորտուգալիայի կրթության նախարար Տիագո Բրանդաո Ռոդրիգեսին թալանել են Ռիո դե Ժանեյրոյի փողոցներից մեկում, հաղորդում է ABC-ն:
Նախարարը Պորտուգալիայի պատվիրակության հետ Բրազիլիա է ժամանել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի համար: Նրան կողոպտող անձը սպառնացել է դանակով՝ պահանջելով դրամապանակը, բջջային հեռախոսն ու փողերը: Դրանից հետո կողոպտիչին կանգնեցրել են տեղի բնակիչները, իսկ հետո ոստիկանները ձերբակալել են նրան: Տիագո Բրանդաո Ռոդրիգեսի խոսքով՝ նա վախեցել է հարձակման պահին, սակայն բնակիչներն օգնության են հասել նրան: Նախարարը պատմել է, որ արդեն չորրորդ անգամ է Ռիոյում եւ միշտ անվտանգ է զգացել այդ քաղաքում:
Ռիո դե Ժանեյրոյում արդեն գրանցել են կողոպուտի բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի ավանից թալանել էին դանիացիների ու ավստրալացիների սենյակները: News Corporation-ի Ավստրալացի ֆոտոլրագրող Բրետ Կոստելոյից էլ Ռիոյի սրճարաններից մեկում գողացել էին 40 հազար դոլար արժողությամբ տեխնիկան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում