Մեծ Բրիտանիան ներկայացնող Ադամ Պիտին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի բրաս լողաձեւի 100 մետրի ոսկե մեդալը նվաճեց համաշխարհային ռեկորդով: Բրիտանացի մարզիկը գրանցեց 57.13 վայրկյան արդյունք:
Պիտին իր կողմից սահմանված աշխարհի ռեկորդը թարմացրել էր Ռիո-2016-ի որակավորման փուլում՝ տարածությունը հաղթահարելով 57,55 վայրկյանում:
Բրասի 100 մետրում երկրորդ տեղը գրավեց հարավաֆրիկացի Քեմերոն վան դեն Բուրգը, իսկ Կոդի Միլերը բրոնզե մեդալ բերեց ԱՄՆ-ին:
Ռիո-2016, լող
Տղամարդիկ, 100 մ բրաս
1. Ադամ Պիտի (Մեծ Բրիտանիա) - 57.13 վայրկյան (աշխարհի ու օլիմպիական ռեկորդ)
2. Քեմերոն վան դեն Բուրգ (Հարավային Աֆրիկա) - 58.69
3. Կոդի Միլեր (ԱՄՆ) - 58.87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում