Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում կայացել են երկրորդ տուրի խաղերը:
Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից բրազիլացիները դարձյալ խաղացել են գոլազուրկ ոչ ոքի՝ այս անգամ Իրաքի հավաքականի հետ: Առաջին տուրում Բրազիլիան 0:0 հաշվով էր ավարտել ՀԱՀ-ի դեմ հանդիպումը:
Գերմանիայի հավաքականը խաղացել է երկրորդ գոլառատ ոչ ոքին: Բունդեսթիմի երկրորդ մրցակիցը Հարավային Կորեան էր՝ 3:3: D խմբում հաղթանակներ են տարել Արգենտինան ու Պորտուգալիան:
Ռիո-2016, ֆուտբոլի մրցաշար, երկրորդ տուր
A խումբ
Բրազիլիա – Իրաք՝ 0:0
Դանիա - ՀԱՀ՝ 1:0
B խումբ
Շվեդիա – Նիգերիա՝ 0:1
Ճապոնիա – Կոլումբիա՝ 2:2
C խումբ
Հարավային Կորեա – Գերմանիա՝ 3:3
Ֆիջի – Մեքսիկա՝ 1:5
D խումբ
Հոնդուրաս – Պորտուգալիա՝ 1:2
Արգենտինա – Ալժիր՝ 2:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում