Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ռինգ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: 69 կգ քաշային կարգում հաղթական մեկնարկ վերցրեց Վլադիմիր Մարգարյանը:
25-ամյա հայ մարզիկը 1/16 եզրափակիչում մրցեց Ֆիջիի ներկայացուցիչ, 22-ամյա Ուինսթոն Հիլի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:
Երկրորդ մենամարտում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը կլինի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից կուբացի Ռոնիել Իգլեսիասը, որը 64 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն է դարձել Լոնդոն-2012-ում: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը:
Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականից հանդես կգան նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի 
19:59 , 1 նոյեմբերի 
19:02 , 1 նոյեմբերի
17:50 , 1 նոյեմբերի 
17:39 , 1 նոյեմբերի