Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեցին սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի մասնակիցները: Որակավորման մրցմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկահայ Հուռի Գեբեշյանը: Մեկնարկը հայկական սպորտի համար պատմական է, քանի որ առաջին անգամ է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված սպորտային մարմնամարզության կանանց պայքարում:
Հուռի Գեբեշյանը հանդես եկավ հավասարակշռության գերանի մրցաշարում եւ որակավորման փուլում հավաքել է 13.266 միավոր: Սա առայժմ 13-րդ արդյունքն է: Որակավորման փուլը շարունակվում է, եզրափակիչի 24 մասնակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հավաքել է 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ:
Արթուր Դավթյանը հենացատկում գրանցել է 14.566 միավորով եւ գրավելով 11-րդ տեղը՝ լքելով պայքարը: Որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում