19:23  ,  7 օգոստոսի, 2016

«Չելսին» վստահ հաղթանակ տարավ «Վերդերի» նկատմամբ

Լոնդոնի «Չելսին» ընկերական խաղում մրցել է գերմանական «Վերդերի» հետ եւ առավելության է հասել 4:2 հաշվով: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմում աչքի են ընկել Ազարը, Օսկարը, Դիեգո Կոստան ու Պեդրոն:

«Չելսին» Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 15-ին կհանդիպի «Վեստ Հեմի» հետ:

Ընկերական հանդիպում

«Վերդեր» - «Չելսի»՝ 2:4

Կլաուդիո Պիսարո, 32, Տի Լենարտ, 65 - Էդեն Ազար, 7, Օսկար, 9, Դիեգո Կոստա, 45, Պեդրո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում