Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամուղ ատրճանակի 10 մետրի մրցաշարում չեմպիոն հռչակվեց Վիետնամը ներկայացնող Հոան Սյուն-Վինխը: Դա Վիետնամի առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Արծաթե մեդալակիր դարձավ բրազիլացի Ֆելիպե Ալմեյդա Վուն, իսկ չինացի Պան Վեյը նվաճեց բրոնզե մեդալ:
Ռիո-2016, տղամարդիկ. օդամուղ ատրճանակ, 10 մետր, եզրափակիչ
1. Հոան Սյուն-Վինխ (Վիետնամ) - 202.5 միավոր
2. Ֆելիպե Ալմեյդա Վու (Բրազիլիա) - 202.1
3. Պան Վեյ (Չինաստան) - 180.4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում