Մեծ Բրիտանիան ներկայացնող Ադամ Պիտին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում սահմանել է բրաս լողաձեւի 100 մետրի համաշխարհային ռեկորդ:
Բրիտանացի մարզիկը որակավորման փուլում տարածությունը հաղթահարել է 57,55 վայրկյանում եւ առաջին տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Բրասի 100 մետրի աշխարհի նախորդ ռեկորդը եւս պատկանում էր Պիտիին: 2015-ի ապրիլի 17-ին նա Լոնդոնում գրանցել էր 57,92 վայրկյան արդյունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում