17:22  ,  3 հուլիսի, 2012

Անդրեյ Շեւչենկո. Ուկրաինան հաղթել է Եվրո-2012-ում

Եվրո-2012-ն Ուկրաինայի եւ մեր երկրի բոլոր բնակիչների հաղթանակն է, հայտարարել է Ուկրաինայի հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» ռմբարկու Անդրեյ Շեւչենկոն:

«Եվրո-2012-ը մեր անհերքելի հաջողությունն է: Այս կարգի մրցաշար առաջին անգամ էր Ուկրաինայում: Ուկրաինան հաղթեց որպես երկիր, թեեւ հավաքականին չհաջողվեց դուրս գալ խմբից: Ուկրաինայի բոլոր` 48 միլիոն բնակիչները ստացան նոր հույզեր, նոր փորձ, որ չէին ունեցել նախկինում:

Սա պատմական պահ է: Ինձ համար ամենահուզական Շվեդիայի հետ հանդիպումն էր, որի ըթնացքում ես դարձա երկու գոլի հեղինակ: Այդ հանդիպումն ավելին էր, քան խաղ: Մեր թիմը տոն նվիրեց երկրին:

Երկրպագուները նշում էին, որ Անգլիային տանուլ տված խաղում եւս մենք ցուցադրեցինք, ինչ կարող էինք»,- ուկրաինացի հարձակվողի խոսքը մեջբերում է «Украина-2012» տեղեկատվական կենտրոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով