15:31  ,  3 հուլիսի, 2012

Ֆուտբոլասերները 1 միլիարդ դոլար են փոխանակել Ուկրաինայում

Եվրո-2012-ի օրերին օտարերկրացի երկրպագուները Ուկրաինայի տարադրամի փոխանակման կետերում փոխանակել են մոտ 1 միլիարդ դոլար:

Ստույգ թիվը հայտնի կլինի մի քանի օր հետո, երբ կստացվեն հուլիսի հաշվետվությունները, ասել է «Ազային կրեդիտ» բանկի գանձապետ Վասիլի Նեվմերժիցկին

«Մենք տեսնում ենք, որ փոխանակած գումարը հասնում է 1 միլիարդ դոլարի: Կանխիկ գրիվնա փոխանակման կետերը ստանում է բանկերից, որոնք վերահսկում են բոլոր կետերը», - Նեւմերժիցկու խոսքը մեջբերում է «Украина-2012» տեղեկատվական կենտրոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով