15:14  ,  3 հուլիսի, 2012

Արսեն Վենգերը մերժել է Ֆրանսիայի հավաքականին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը:

Ֆրանսիացի մասնագետին համապատասխան առաջարկն արել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախահայհՆոել լե Գրեն, հաղորդում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ Լորան Բլանը:

Արսեն Վենգերն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Այն ուժի մեջ է եւս երկու տարի:

Ֆրանսիայի հավաքականն առաջիկա հանդիպումը կանցկացնի օգոստոսի 15-ին: Մրցակիցը կլինի Ուրուգվայի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով