12:50  ,  3 հուլիսի, 2012

Լեհաստանում յոթ ռուսաստանցի ֆուտբոլասերներ դեռ անազատության մեջ են

Լեհաստանում ձերբակալված է մնում յոթ ռուսաստանցի ֆուտբոլասեր, հայտնել է Երկրպագուների համառուսաստանյան միավորման գործադիր տնօրեն Վսեվոլոդ Ալեքսեեւը:  

«Լեհաստանում ձերբակալված յոթ ռուսաստանցի ֆուտբոլասերներից երեքի գործերը դատարան կուղարկվեն առաջիկա օրերին, իսկ մյուսների վերաբերյալ պետք է որոշում ընդունվի արդեն այսօր: Միավորումն ու սպորտի նախարարը զբաղվում են այդ հարցով եւ անում են հնարավորը, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան հայրենիք»,- ասել է Ալեքսեեւը, փոխանցում է կազմակերպության կայքը:

Հիշեցնենք, որ լեհական ոստիկանությունը Եվրո-2012-ի խմբային փուլի Լեհաստան – Ռուսաստան խաղից հետո ձերբակալել էր մոտ 100 ֆուտբոլասերների: Նրանց մեծ մասը ռուսաստանցիներ էին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով