12:13  ,  3 հուլիսի, 2012

Մարադոնա. Իսպանիան հեղափոխություն արեց ֆուտբոլում

Կարծում եմ` Իսպանիան լավագույն թիմն է ֆուտբոլի պատմության մեջ, հայտարարել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան` մեկնաբանելով Եվրո-2012-ը:

«Իսպանիան հստակ ցույց տվեց, որ ոչ միայն աշխարհի ուժեղագույն թիմն է, այլ նաեւ, հնարավոր է, ֆուտբոլային պատմության ուժեղագույն թիմն է: Իսպանիայի դեմ ոչինչ չկարողացավ անել ոչ Ռոնալդուն Պորտուգլիայի հետ, ոչ էլ Պիրլոն Իտալիայի հետ:

Իսպանիան հրաշալի ֆուտբոլիստներ ունի, որոնք կարողանում են մեքենայի նման միասին աշխատել: Կարելի է նրանցից մեկին կասեցնել, սակայն մյուսները կսկսեն ճնշել, գրոհել, պահեր ստեղծել եւ ավարտել դրանք:

Իսպանացիները հեղափոխություն արեցին ֆուտբոլում` խաղալով առանց վառ արտահայտված հարձակվողների», - Մարադոնայի խոսքը մեջբերում է Times of India-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով