11:51  ,  3 հուլիսի, 2012

Բուֆոնի եւ Բալոտելիի վեճի մասին լուրերը սուտ են

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հերքել են իտալական մամուլում հայտնված տեղեկությունները, թե Եվրո-2012-ի եզրափակիչում Իսպանիային 0:4 հաշվով պարտվելուց հետո իտալացիների հանդերձարանում վիճաբանություն է եղել թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի եւ ռմբարկու Մարիո Բալոտելիի միջեւ:

Ըստ տեղեկությունների, Բալոտելին հանդերձարանում հեգնանքով ասել է, որ Իտալիայի հավաքականի պարտության պատճառը «Յուվենտուսն» է:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերը` նշելով, որ այդ կարգի սուտը չի մեկնաբանվում, հաղորդում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով