11:07  ,  3 հուլիսի, 2012

Տիագո Մոտան կբուժվի Բրազիլիայում

Իսպանիայի հավաքականի հետ Եվրո-2012-ի եզրափակիչում ազդրի վնասվածք ստացած Տիագո Մոտան չորս շաբաթ կբուժվի Բրազիլիայում, հաղորդում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում Մոտան փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին, սակայն արդեն 5 րոպե անց ստիպված եղավ թողնել խաղադաշտը: Նրան պատգարակով տեղափոխեցին հանդերձարան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով