10:41  ,  29 հուլիսի, 2016

Լոնդոնի «Արսենալն» ուժեղ էր ՄԼՍ-ի աստղերից՝ Դրոգբա, Կակա, Պիրլո, Վիլյա եւ ընկերներ

ԱՄՆ-ում գտնվող Լոնդոնի «Արսենալի» թիմն ընկերական հանդիպում է անցկացրել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի աստղերի թիմի հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Քեմփբելն ու Ակպոմը:  

ՄԼՍ-ի ներկայացուցիչներից միակ գոլը խփել է Դրոգբան: Եվրոպական ֆուտբոլում վառ անցյալ ունեցած ֆուտբոլիստներից ՄԼՍ-ի աստղերի թիմում Դրոգբայից բացի խաղացին նաեւ Վիլյան, Պիրլոն, Կական, Ջովինկոն, Դոս Սանթոսն ու Դեմփսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում