11:30  ,  26 հուլիսի, 2016

ՊՍԺ-ն երրորդ ֆուտբոլային ակադեմիան բացեց ԱՄՆ-ում

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մանկական ակադեմիա է բացել Լոս Անջելեսում: Բացմանը ներկա են եղել թիմի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Նրա ղեկավարությամբ առաջին մարզմանը մասնակցել է 50 երեխա՝ ակադեմիայի առաջին մասնակիցները:

Ֆրանսիայում ՊՍԺ-ն ունի 15 ֆուտբոլային ակադեմիա: Ակումբը նաեւ մանկական ֆուտբոլային ճամբարներ ունի Քաթարում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Մարոկկոյում, Բրազիլիայում, Կանադայում: ԱՄՆ-ում ՊՍԺ-ն ակադեմիաներ ունի նաեւ Նյու Յորքում եւ Մայամիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում