09:27  ,  3 հուլիսի, 2012

Ֆերնանդո Տորես. Երջանիկ եմ Խուան Մատայի համար

Երբ Մատան գնդակ խփեց, ես նրա գոլին ավելի շատ ուրախացա, քան իմ գոլին, հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» 28-ամյա հարձակվող Ֆերնանդո Տորեսը` մեկնաբանելով թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակը Եվրոպայի առաջնություններում:

«Մատան ոչ մի րոպե չէր խաղացել այս առաջնությունում: Նրա համար կարեւոր էր գնդակ խփել, այն էլ եզրափակիչում: Նա լավ ֆուտբոլիստ է, առավել եւս նա հրաշալի մրցաշրջան անցկացրեց «Չելսիում»:

Ես ուրախ եմ, որ գոլային փոխանցում եմ կատարել նրան: Նա արժանի է դրան: Այդ օրը ես երջանիկ էի, որ նա նույնպես երջանիկ է»,- Տորեսի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով