14:50  ,  23 հուլիսի, 2016

Հայկ Գասպարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն

Հայաստանը նվաճեց առաջին չեմպիոնական տիտղոսը Մոսկվայում մեկնարկած կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում: Տիջի ոճի եզրափակիչում Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ, 55 կգ) մրցեց ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւի հետ եւ պարտության մատնեց նրան:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Հարությունյանը, մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում