23:42  ,  22 հուլիսի, 2016

Խամես Ռոդրիգես. Չեմ հեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Արքայական թիմից:

«Ես շարունակելու եմ պայքարել «Ռեալում» իմ տեղը վաստակելու համար: Դա է իմ երազանքը: Ես կմնամ «Ռեալում»: Գիտեմ, որ իմ տրանսֆերի համար ակումբը ստացել է 85 միլիոն եվրոյի առաջարկ, բայց ես չեմ հեռանա»,- Խամես Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում