17:44  ,  22 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը նոր թիմում գրանցվեց նախորդ ակումբի դարպասը: Շանհայում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն ընկերական հանդիպում է անցկացնում Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ պարտվում է 1:3 հաշվով: Գերմանիայի փոխչեմպիոնների երեք գոլերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պատասխանել է Հայաստանի հավաքականի ավագի գոլով Խուան Մատայի փոխանցումից հետո: Հանդիպումը շարունակվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում