00:27  ,  3 հուլիսի, 2012

Մադրիդը ցնծում եւ տոնում է Իսպանիայի հավաքականի հաղթանակը

Մադրիդում տեղի ունեցան տոնակատարություններ եւ շքերթ` Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ:

Հիմնական տոնակատարությունները անցկացվեցին Սիբելեսի Հրապարակում, որտեղ ավանդաբար նշվում են իսպանացի մարզիկների մեծ հաղթանակները:

Տասնյակ հազարավոր իսպանացիներ Մադրիդի փողոցներում ուղեկցել են Իսպանիայի հավաքականի ավտոբուսը, որի վերջնական կանգառը Սիբելեսի շատրվանն էր: Այստեղ հավաքականի բոլոր անդամներին երկրպագուներին հանդիսավոր կերպով ներկայացրել է Իսպանիայի հավաքականի երկրորդ դարպասապահ Պեպե Ռեյնան: 

Իսպանիայի հավաքականը Եվրո-2012-ի եզրափակիչում 4:0 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին եւ երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով