20:36  ,  21 հուլիսի, 2016

ԵԱ. Հայաստան - Ջիբրալթար՝ 44:73

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ եւ պարտություն է կրել խոշոր հաշվով՝ 44:73:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմն պարտվել էր Անդորրայի հավաքականին՝ 48:71 հաշվով, երկրորդ խաղում հայ բասկետբոլիստները մրցել էին Մոլդովայի հավաքականի հետ եւ պարտություն կրել 51:75 հաշվով:

Պարտություններից հետո թիմը հաղթանակ էր տարել Ալբանիայի հավաքականի նկատմամբ՝ 57:47 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում