23:34  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012. Կերժակովն ու Վան Պերսին` Եվրո-2012-ի վատագույն խաղացողների ցանկում

Ռուսաստանի հավաքականի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը եւ Հոլանդիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնվել են Եվրո-2012-ի քսան վատագույն խաղացողների ցանկում, որը կազմել են Goal.com կայքի մասնագետները:

Ցանկում հայտնվել են այն խաղացողները, որոնք մասնակցել են մրցաշարի առնվազն երկու հանդիպման: Յուրաքանչյուր հանդիպումից հետո մասնագետները խաղացողներին գնահատել են 1-ից 5 միավորով, որից հետո էլ կազմել են միջին վարկանիշը:

Եվրո-2012-ի վատագույն 20 խաղացողները

1. Կոստաս Խալկիաս (Հունաստան) – 1,5 միավոր

2. Սթիվեն Ուորդ (Իռլանդիա) – 1,5

3. Շեյ Գիվեն (Իռլանդիա) – 1,5

4. Դարիուշ Դուդկա (Լեհաստան) - 2

5. Ջոն Օ’Շի (Իռլանդիա) - 2

6. Քեյթ Էնդրյուս (Իռլանդիա) - 2

7. Գլեն Ուիլան (Իռլանդիա) - 2

8. Էյդեն Մակգիդի (Իռլանդիա) - 2

9. Կոստաս Ֆորտունիս (Հունաստան) - 2

10. Ջոն Հեյտինգա (Հոլանդիա) - 2

11. Խոսե Խոլեբաս (Հունաստան) - 2

12. Մարցին Վասիլեւսկի (Լեհաստան) - 2

13. Արտյոմ Միլեւսկի (Ուկրաինա) - 2

14. Ռոբին վան Պերսի (Հոլանդիա) - 2

15. Ալեքսանդր Կերժակով (Ռուսաստան) - 2

16. Ռոբի Քին (Իռլանդիա) - 2

17. Ֆլորան Մալուդա (Ֆրանսիա) - 2

18. Կիրիակոս Պապադոպուլոս (Հունաստան) - 2

19. Սայմոն Կոկս (Իռլանդիա) - 2

20. Օլա Տայվոնեն (Շվեդիա) - 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով