11:54  ,  20 հուլիսի, 2016

Մխիթարյանը Ռունիի եւ Էրերայի հետ Շանհայում ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդը» (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 25 ֆուտբոլիստներով պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ ժամանել է Չինաստանի Շանհայ քաղաք: Ակումբը հասցրել է անցկացնել նախատեսված բիզնես միջոցառումներից առաջինը: Տեղի է ունեցել Չինաստանում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Gulf Oil ընկերության գլոբալ համագործակցության շնորհանդեսը: «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անգլիացի Ուեյն Ռունին եւ իսպանացի Անդեր Էրերան:

Հուլիսի 22-ին: «Մանչեսթեր Յունայթեդը» Շանհայում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Եվրո-2016-ի մասնակից, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արձակուրդում է եւ չի մեկնել Չինաստան: Կազմում ընդգրկվել է ակումբային ակադեմիայի 9 ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Թիմոթի Ֆոսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Փեդի ՄակՆեյր, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Կրիս Սմոլիինգ, Ակսել Տաունզեբե, Անտոնիո Վալենսիա, Մայքլ Քարիկ, Անդեր Էրերա, Ադնան Յանուզայ, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Մեմֆիս Դեպայ, Հենրիխ Մխիթարյան, Անդրեաս Պերեյրա, Էշլի Յանգ, Ուիլ Քին, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում