00:11  ,  20 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Շանհայ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 25 ֆուտբոլիստներով մեկնել է Չինաստանի Շանհայ քաղաք: Կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախկին թիմի հետ կհանդիպի արդեն հուլիսի 22-ին: «Մանչեսթեր Յունայթեդը» Շանհայում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Եվրո-2016-ի մասնակից, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արձակուրդում է եւ չի մեկնել Չինաստան: Կազմում ընդգրկվել է ակումբային ակադեմիայի 9 ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Թիմոթի Ֆոսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Փեդի ՄակՆեյր, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Կրիս Սմոլիինգ, Ակսել Տաունզեբե, Անտոնիո Վալենսիա, Մայքլ Քարիկ, Անդեր Էրերա, Ադնան Յանուզայ, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Մեմֆիս Դեպայ, Հենրիխ Մխիթարյան, Անդրեաս Պերեյրա, Էշլի Յանգ, Ուիլ Քին, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում