11:51  ,  19 հուլիսի, 2016

Բաստիան Շվայնշտայգերը՝ Արաս Օզբիլիսի թիմակի՞ց

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը առաջիկայում կտեղափոխվի Ստամբուլի «Բեշիկթաշ», հաղորդում է թուրքական Fanatik-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված չէ գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով: Ֆուտբոլիստը կարող է լինել նաեւ գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսի ազդեցության տակ եւ ցանկանա փորձել ուժերը Թուրքիայում: Գոմեսն անցած մրցաշրջանում հրաշալի է իրեն դրսեւորել «Բեշիկթաշում»:

Շվայնշտայգերն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 20 հանդիպում, խփել է մեկ գոլ:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է այժմ մարզվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ խաղաց իսպանական «Ռայո Վալյեկանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում