21:13  ,  2 հուլիսի, 2012

Իսպանացիները վերադարձան Մադրիդ

Իսպանիայի հավաքականը վերադարձել է Մադրիդ: «Բարախա» օդանավակայանում նրանց առաջինը  ջրի բարձր շիթերով դիմավորել են հրշեջ մեքենաները:

Երկրպագուների ծափահարությունների ներքո թիմը օդանավակայանից ուղեւորվել է հյուրանոց, իսկ այնուհետեւ բաց ավտոբուսով մեկնել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի մոտ եւ նրան հանձնել Գավաթը, հաղորդում է AS-ը:

Եվրո-2012-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4:0  հաշվով հաղթել է Իտալիայի հավաքականին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով