18:23  ,  17 հուլիսի, 2016

Թիերի Անրի. Կցանկանայի դառնալ «Արսենալի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ ցանկանում է մի օր դառնալ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ:

«Ես կստեմ, եթե ասեմ, որ այլեւս չեմ ցանկանում մարզել «Արսենալը»: Ես ցանկանում եմ դա, քանի որ սիրում եմ «Արսենալը»: Ֆուտբոլն իմ կիրքն է: Այդպես եղել է եւ կլինի: Հիմա ես կկարողանայի փորձել որեւէ թիմ գլխավորել, բայց դրա համար նախ անհրաժեշտ է ստանալ արտոնագիր եւ գիտելիքներ: Որեւէ թիմ գլխավորելուց առաջ պետք է փորձ ունենալ: Հիմա ես կզբաղվեմ դրանով»,- Անրիի խոսքը մեջբերում է The Sun-ը:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որոշմամբ, Անրին հեռացվել էր ակումբից: Վենգերը չէր ցանկացել, որ Անրին համատեղեր աշխատանքը հեռուստատեսությունում եւ մինչեւ 18 տարեկանների թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում