10:51  ,  17 հուլիսի, 2016

Վիկ Դարչինյանը պարտվել է նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ:

8 ռաունդից բաղկացած մենամարտում 40-ամյա Վիկ Դարչինյանը պարտություն է կրել արդեն երկրորդ ռաունդում ենթարկվելով նոկաուտի:

Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա կրեց 6-րդ պարտությունը: Նախորդ երկու մենամարտերում Վիկ Դարչինյանը հաղթանակ էր տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում