20:31  ,  2 հուլիսի, 2012

Բալոտելին հայր կդառնա

Իտալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի նախկին ընկերուհին` իտալացի մոդել Ռաֆաելա Ֆիկոն Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ հարձակվողին տեղեկացրել է, որ նրանից երեխայի է սպասում:

«Ես նրան մինչեւ Գերմանիայի հետ հանդիպումը զանգահարեցի եւ ասացի, որ նրանից երեխայի եմ սպասում: Կարճ լռությունից հետո նա ասաց, որ դա ամենաերջանիկ նորությունն էր, որ կարող էի նրան հաղորդել: Ես հղիության մասին իմացել եմ մայիսի կեսերին: Ես գնացի դեղատուն եւ հղիության տեստ գնեցի: Ես դրական արդյունք էի ակնկալում, բայց այդ մասին ասացի միայն իմ մորն ու եղբորը:

Մարիոն եւ ես նորովի ենք հաստատում մեր հարաբերությունները: Մարիոն երբեք չի դադարել ինձ սիրել: Նա շատ ուրախ հայր եւ սիրող ընկեր կլինի:

Նրանք, ովքեր մտածում են, թե նման կերպ փորձում եմ ճանկել հարուստ ֆուտբոլիստի, պետք է հասկանան, որ փողի կարիք ես չունեմ: Ճշմարտությունն այն է, որ մենք երկուսով ցանկանում էինք երեխա ունենալ:

Ծննդյան տոներին նա առաջարկություն արեց ինձ եւ ասաց, որ երեխա է ցանկանում: Ես համաձայնվեցի: Ինչ եղել է, դա եղել է: Մի բան կարող եմ հաստատ ասել. երեխան հպարտությամբ կկրի Բալոտելի ազգանունը», հաղորդում է Football Italia-ն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով