09:20  ,  15 հուլիսի, 2016

Ռիո-2016. Բրազիլիայի հավաքականի վերջնական կազմը

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է օլիմպիական հավաքականի վերջնական կազմը, որը կմասնակցի Ռիո-2016-ին, հայտնում է Goal.com-ը:

Դարապասապահներ. Ֆերնանդո Պրաս («Պալմեյրաս»), Ուիլսոն («Աթլետիկո Մինեյրո»):

Պաշտպաններ. Լուան («Վասկո դա Գամա»), Ռոդրիգո Կայո («Սան Պաուլու»), Մարկինյոս (ՊՍԺ), Դուգլաս Սանթոս («Աթլետիկո Մինեյրո»), Զեկա («Սանթոս»), Վիլիամ («Ինտերնասիոնալ»):

Կիսապաշտպաններ. Տիագո Մայա («Սանթոս»), Ռոդրիգո Դուրադո («Ինտերնասիոնալ»), Ուոլես («Գրեմիո»), Ռաֆինյա Ալկանտարա («Բարսելոնա»), Ռենատո Աուգուստո («Բեյցզին Գոան»), Ֆելիպե Անդերսոն («Լացիո»):

Հարձակվողներ. Նեյմար («Բարսելոնա»), Գաբրիել Խեսուս («Պալմեյրաս»), Գաբրիել («Սանթոս»), Լուան («Գրեմիո»):

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Հարավային Աֆրիկայի, Իրաքի ու Դանիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում