19:08  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012. Տորես. Մենք բոլորի էտալոնն ենք լինելու

Մենք վաստակել ենք նման հաղթանակը, նշել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը` մեկնաբանելով այն փաստը, որ Իսպանիայի հավաքականը դարձավ առաջինը ֆուտբոլի պատմության մեջ, որը կարողացավ անընդմեջ երեք խոշոր մրցաշարերի հաղթող դառնալ, ինչպես նաեւ առաջինը, որը երկու անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Այժմ վստահորեն կարելի է ասել, որ մյուս հավաքականները ապագայում շատ պետք է չարչարվեն, որպեսզի գերազանցեն մեր ռեկորդը: Մենք նրանց էտալոնն ենք լինելու: Մրցաշարում մեր բախտը երբեմն բերում էր, բայց ի վերջո, մենք բոլորս էլ պետք է հասկանանք, ինչ նշանակություն ունի դա իսպանական ֆուտբոլի պատմության համար»,- Տորեսի խոսքն է մեջբերում անգլիական «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով