18:54  ,  2 հուլիսի, 2012

FEMEN-ի ակտիվիստները ազատ արձակվեցին

FEMEN շարժման ակտիվիստները հուլիսի 2-ին ազատ են արձակվել, հաղորդում է շարժման պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ FEMEN-ի ակտիվիստները Կիեւի «Օլիմպիական» ստադիոնի մոտ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի դեմ ուղղված ակցիայից հետո անօրինական կերպով տարվել էին մեկուսարան, որտեղ մնացել էին ամբողջ գիշերը:

Միլիցիայի կալանախցերում շարժման վեց ակտիվիստ են եղել. Իննա Շեւչենկոն, Ալեքսանդրա Շեւչենկոն, Ալեքսանդրա Նեմչինովան, Յանա Ժդանովան, Եվգենիա Կրայզմանը եւ Սարա Վինտերը: Վերջինս Բրազիլիայի քաղաքացի է:

Աղջիկներին մեղսագրվում է մանր խուլիգանության հոդված:

FEMEN-ը հայտարարում է, որ հենց Եվրո-2012-ը կամաարտահայտության մակարդակով Ուկրաինային մոտեցրեց Լուկաշենկոյի Բելառուսին: Այսպես, Եվրո-2012-ի ամբողջ ընթացքում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար FEMEN-ի ակտիվիստները ընդհանուր առմամբ կալանախցերում անց են կացրել 13 օր: Շարժման կարծիքով, դա ամենասարսափելին է, դա ակտիվիստներին առեւանգելու բելառուսական փորձի ներդրումն է Ուկրաինայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով