18:04  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիան ամենաշատն է վաստակել Եվրո-2012-ում

Հայտնի է դարձել, թե Եվրո-2012-ից հետո ինչպես են բաշխվելու  ՈւԵՖԱ-ի պարգեւավճարները: 

Բնականաբար, ամենից շատ վաստակել է «Կարմիր ֆուրիան»` 23 մլն եվրո, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ի դեպ, իսպանացիների թիմը` Լուիս Արագոնեսի գլխավորությամբ նույնքան գումար էր վաստակել նաեւ Եվրո-2008-ում, որտեղ նրանք նույնպես չեմպիոն դարձան:

ՈւԵՖԱ-ի պարգեւավճարները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Իսպանիա – 23 մլն եվրո

2. Իտալիա – 19,5 մլն եվրո

3. Գերմանիա – 16 մլն եվրո
4. Պորտուգալիա – 15 մլն եվրո
5. Անգլիա – 12,5 մլն եվրո
6. Չեխիա - 12 մլն եվրո
7-8. Ֆրանսիա եւ Հունաստան – 11,5-ական մլն եվրո
9-10. Խորվաթիա եւ Ռուսաստան – 10,5-ական մլն եվրո

11-12. Ուկրաինա եւ Դանիա – 10-ական մլն եվրո

13-14. Շվեդիա եւ Լեհաստան – 9-ական մլն եվրո
15-16. Հոլանդիա եւ Իռլանդիա - 8-ական մլն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով