17:38  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012. ՈւԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն. Ինյեստան խորհրդանշում էր Եվրո-2012-ը

Անդրեա Պիրլոն հրաշալի էր, եւ միայն հանգամանքների բերումով ձախողվեց Եվրո-2012-ի եզրափակիչում, ասել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն Էնդի Ռոկսբուրգը` հիմնավորելով, թե ինչու է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ընտրվել հենց Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

«Չավին, Ալոնսոն եւ Ինյեստան` երեքն էլ արտակարգ խաղացին: Ինչ վերաբերում է Չավիին, ապա նա ճանաչվել էր նախորդ Եվրոյի լավագույն խաղացող եւ հանգիստ կարող էր նաեւ  այս անգամ էլ արժանանալ այդ կոչմանը, սակայն մենք զգացինք, որ այն վաստակել է Ինյեստան:

Անդրեսը այս մրցաշարի խորհրդանիշն էր. ստեղծարար, սուր խաղացող, որը արագ էր գործում թե գնդակով, թե առանց նրա: Շատ բան, որ մենք տեսանք Եվրո-2012-ում, առկա էին նրա մոտ»,- Ռոկսբուրգի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բացի Ռոկսբուրգից, մրցաշարի լավագույն խաղացողին որոշած ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Ֆաբիո Կապելոն (Իտալիա), Յեժի Էնգելը (Լեհաստան), Դուշան Ֆիտցելը (Չեխիա), Ժերար Ուլյեն (Ֆրանսիա), Լարս Լագերբեկը (Շվեդիա), Դյորդ Մեզեյը (Հունգարիա) եւ Հոլգեր Օզիկը (Գերմանիա): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով